Մեր պատմությունը

Հիմն

Մեր առաքելության և ինքնության մաս՝ ՀԵՆՔ-ը ներկայացրեց իր հիմնը դիմադրողականության, միասնության և նպատակաուղղվածության երաժշտական արտահայտություն։

0:00 / 0:00

Գաղափարի ծնունդը

Համաշխարհային և ազգային մարտահրավերների պայմաններում, տեխնոլոգիական ոլորտի մի խումբ մասնագետներ և գիտնականներ հավաքվեցին ընդհանուր տեսլականի շուրջ՝ օգտագործել գիտությունը որպես հզորացման և ազգային ամրապնդման միջոց։ Այսպես ծնվեց ՀԵՆՔ-ի գաղափարը՝ աջակցելու պատերազմից տուժած անձանց, հատկապես վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող մարտիկներին։

Հիմքերի ստեղծումը

2021 թվականի ապրիլի 26-ին ՀԵՆՔ-ը պաշտոնապես հիմնադրվեց որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ։ Գործունեության առաջին տարում հավաքագրվեց հիմնական անձնակազմը, սկսեցին մշակվել ծրագրեր՝ գործունեության բոլոր ուղղություններով, և հաստատվեցին համագործակցային հարաբերություններ ՀՀ և միջազգային բուհերի, ինչպես նաև մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ։

Առաջին հաջողություններ

2021 թվականի հոկտեմբերին մեկնարկեցին մեր առաջին ծրագրերը, որոնց շահառուները հիմնականում 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին: Վեբ ծրագրավորման և արհեստական բանականության (AI) դասընթացներին զուգընթաց մասնակիցները ստանում էին նաև սոցիալական և վերականգնողական աջակցություն։

ՀԵՆՔ

Գիտությունը կրթության հիմնաքարն է, կիրթ մարդը՝ հայրենիքի հիմնասյունը։

Արագ հղումներ

ԳլխավորՄեր մասինԾրագրերՕրագիրԿապ

Կապ

+374 95505061

info@henk.am

info.henk.band@gmail.com
info.henkacademy@gmail.com

Երևան, Հայաստան

© 2026 ՀԵՆՔ. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Logo